ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՀԿՌՀԻ-ից հրետակոծության հետևանքով վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանը հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9 ամսական երեխա։ Երկու կին և մեկ տղամարդ շտապօգնության բրիգադների կողմից տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Երեքն էլ ունեն ականապայթյունային վնասվածքներ և բարոտրավմաներ։ Նրանք տեղափոխվել են պրոֆիլային բաժանմունք։ Երեխային շտաօգնության բրիգադը տեղափոխել է շրջանի մանկական կլինիկական հիվանդանոց՝ միջին ծանրության վիճակում: Նախնական տվյալներով՝ տղան ականապայթյունային և փակ գանգուղեղային վնասվածքներ ունի»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետի տեղեկություններով՝ ներկա պահին ավանում վնասվածքներ են գրանցվել 17 մասնավոր տներում։ Մեկ տուն ամբողջովին ավերվել է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: