ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզում կործանված SSJ-100-ի անձնակազմի երեք անդամների մարմինները դեռ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Տրամաբանական է ենթադրել, որ պայթյունի հետևանքով մարմիները կարող են մասունքների վերածված լինել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ քննչական-օպերատիվ խումբը շարունակում է մասունքների որոնումը օդանավի կործանման վայրում։
Հիշեցնենք` «Գազպրոմ Ավիա» ընկերության ինքնաթիռը կործանվել է հուլիսի 12-ին` Մոսկվայի ժամանակով 15:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 16:00-ին), Կոլոմնա քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում միայն 3 հոգուց բաղկացած անձնակազմն է եղել։