Հայտնի է` որ ֆիլմերը հաղթեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» կինոփառատոն
Փակման հանդիսավոր արարողությունն անցկացվեց Երևանի Կինոյի տանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 21–րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին հրապարակեց մրցանակակիրների անունները։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը» ֆիլմը, «Արծաթե ծիրան»` Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը նվաճեց Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք» կինոնկարը, «Արծաթե ծիրանի»` Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը»։Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Այս ֆիլմն արժանացավ նաև «Fipresci»–ի մրցանակի։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Հրանտ Վարժապետյանի «Տունը», «Արծաթ ծիրան»` Աննա Մկրտումյանի «Արմատ» ֆիլմը։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի անցկացվեց հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից:
Կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսիի և երկրպագուների հանդիպումը Կինոյի տանը․ ֆոտոշարք