ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը 82:75 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան` նշելով, որ մեր հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քելին Շաջանյանն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի հավաքականն առաջնության 5–րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Վրաստանի հավաքականի նկատմամբ: