Չինաստանը համարժեք պատասխան է խոստանում ԱՄՆ-ի սահմանափակումներին

Չինաստան
Պեկինը ԱՄՆ-ին կոչ է անում վերացնել չինացի պաշտոնյաների նկատմամբ միակողմանի պատժամիջոցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները։
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի հայտարարած սահմանափակող միջոցները միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար նորմերի կոպիտ խախտում են:

«Չինաստանը կտրականապես մերժում և դատապարտում է դրանք», - ընդգծել Է դիվանագետը՝ նշելով, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի, Տիբեթի ինքնավար շրջանի և Հոնկոնգի հետ կապված հարցերը Չինաստանի ներքին գործն են, և ոչ մի արտասահմանյան պետություն դրանց միջամտելու իրավունք չունի:

Չինաստանի դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարը նշել է, որ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել վարկաբեկումը և վերացնել չինացի պաշտոնյաների նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցները:
Չինաստանը պատրաստ է իրանական նավթ գնել՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը
Հիշեցնենք` հուլիսի 8-ին ԱՄՆ-ն Չինաստանի իշխանությունների դեմ վիզային պատժամիջոցներ է սահմանել:ԱՄՆպետքարտուղար ՄայքՊոմպեոյի խոսքով՝ Պեկինը պարբերաբար խոչընդոտում է ամերիկացի դիվանագետների, լրագրողների և զբոսաշրջիկների այցերը Տիբեթի ինքնավար շրջան: