Բելգիայի քաղաքները հրաժարվել են ընդունել Իսրայելի հավաքականի հետ խաղը. ԶԼՄ

Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիան հանդիպման անցկացման այլընտրանքային վայրերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:
Ավելի վաղ Բրյուսելը պաշտոնապես հայտարարել էր, որ մերժման պատճառը անվտանգության սպառնալիքներն են: HLN-ը նշում է, որ Բելգիա-Իսրայել խաղը չընդունելու մասին հայտարարել են նաև Լիեժ, Լյովեն, Անտվերպեն, Բրյուգե քաղաքները:
Հավաքականների հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա արտերկրում:
Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիան հանդիպման անցկացման այլընտրանքային վայրերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ: Տարբերակներից մեկը Հունգարիայում գտնվող «Պանչո Արենան» է։