ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով` 7 խաղաղ բնակիչ է տուժել` 5 կին և 2 տղամարդ։ Կանանցից մեկին բեկորային վնասվածք է ստացել կոնքի և կրունկի հատվածում, նրան տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց։ Եվս մեկ կին էլ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, վնասվածքներ կան նաև դեմքի, ձեռքի և կրծքավանդակի հատվածում։ Բժիշկները նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։ Երրորդ տուժածին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, նա հրաժարվել է հոսպիտալացումից։ Եվս 4 վիրավոր ինքնուրույն դիմել են Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց, բոլորին ցուցաբերվել է բուժօգնություն, հետագա բուժումը կստանան ամբուլատոր հիմունքներով»,– գրել է Գլադկովը Telegram–ում։
Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով նաև 2 սոցիալական և 3 առևտրային օբյեկտներ են վնասվել։ Բեկորներն ընկել են 15 ավտոմեքենայի վրա, վնասվել են 3 բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները, կոտրվել են ապակիները։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։