Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Նա կլուծի ուկրաինական հարցը». Օրբանն ու Թրամփը հանդիպել են ԱՄՆ–ում

Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետը Թրամփի հետ հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի հարցով իր նախաձեռնության շրջանակում հինգերորդ հանդիպումն է անցկացրել, այս անգամ` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա գրառում է արել X սոցիալական ցանցում և «լավ նորություն» անվանել այն, որ Թրամփն ի վիճակի է լուծել ուկրաինական հարցը:
«Խաղաղության մասին բանակցություններ նախագահ Թրամփի հետ։ Օրվա լավ լուրը` նա կլուծի հարցը»,- գրել է Օրբանը։
Օրբանը նաև լուսանկարներ է հրապարակել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում կայացած հանդիպումից։
Հիշեցնենք` Հունգարիայի վարչապետը հուլիսի 2-ին «խաղաղության առաքելությամբ» այցելել է Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հունգարացի քաղաքական գործիչը հակամարտության կարգավորման ծրագիր է առաջարկել, որից Զելենսկին հրաժարվել է։ Հունգարիայի կառավարության ղեկավարը հուլիսի 5-ին մեկնել է Մոսկվա և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են միջազգային հրատապ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Նրա մոսկովյան այցըքննադատության ալիք է բարձրացրել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում։ Պուտինի հետ հանդիպման առնչությամբ անհանգստություն են հայտնել նաև Սպիտակ տանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Օրբանը երկխոսության քաղաքական կամք է դրսևորել, ինչը Մոսկվան գնահատում է որպես շատ դրական և օգտակար գործողություն:
Կիև և Մոսկվա մեկնելուց հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից. Оրբան
Մարտին Թրամփի հետ հանդիպումից հետո Օրբանը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է երկրի ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնելու դեպքում չֆինանսավորել Ուկրաինային, ինչը, Օրբանի կարծիքով, կհանգեցնի հակամարտության ավարտի, քանի որ առանց ԱՄՆ-ի օգնության Եվրոպան չի կարողանա շարունակել ֆինանսավորումը:
Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիան կցանկանար Թրամփին կրկին տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ նա կկարողանա խաղաղություն հաստատել Արևելյան Եվրոպայում: Հունգարիայի վարչապետը բազմիցս պնդել է, որ եթե Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտությունը կավարտվեր մեկ օրվա ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների միջոցով՝ նշելով, որ Եվրոպան, չապահովելով Մինսկի համաձայնությունների կատարումը, բաց է թողել միջնորդության հնարավորությունը: