ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում` Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինքնաթիռում ենթադրաբար միայն անձնակազմն է եղել»,– տեղեկացնում է գործակալությունը` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է անտառում և պայթել։
Նախնական տվյալով` անձնակազմը զոհվել է։ Կործանված ինքնաթիռը «Sukhoi Superjet 100» է, որում անձնակազմի երեք անդամ է եղել:
«Ռոսավիացիան» հայտնում է, որ օդանավում ուղևորներ չեն եղել։