Ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև անհնար է. ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ չէ ընդառաջ գնալ ԱՄՆ-ի ցանկություններին՝ սկզբունքային նկատառումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռազմավարական կայունության հարցերի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը ներկայիս պայմաններում անհնար է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Երկխոսությունը մեր նախաձեռնությամբ չէ, որ հասցվում է նվազագույնի, - նշել է բարձրաստիճան դիվանագետը,–նրանք մեզ համարում են հակառակորդ, որը պետք է պարտություն կրի, և միևնույն ժամանակ առաջարկում են նման երկխոսություն վարել։ Դա ըստ էության անհնար է»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սկսվել է Սառը պատերազմի ժամանակ և շարունակվել տասնամյակներ: Հիմնական փաստաթղթերից մեկը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրն էր (ՄՓՀՀ), որը ստորագրվել է 1987 թվականին։
Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են մի շարք պատճառներով` ներառյալ Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, ընտրություններին միջամտելու մեղադրանքները և կիբեռհարձակումները: Դա հանգեցրել է բազմաթիվ դիվանագիտական հաղորդակցային ուղիների չեղարկմանը։
ՌԴ–ի համար թշնամական ժողովուրդներ չկան, կան ոչ բարեկամ կառավարություններ. Ռյաբկով
2019 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս եկավ ՄՓՀՀ պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ, ինչն առաջացրեց Մոսկվայի պատասխան քննադատությունը։ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ-ն և Ռուսաստանը հինգ տարով երկարաձգել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը (Նոր մեկնարկ), սակայն ռազմավարական կայունության շուրջ հետագա բանակցությունները դադարեցվել են։
Սառը պատերազմի մենթալիտետը խաթարում է աշխարհի անվտագությունը․ ՉԺՀ ղեկավար