Պապիկյանն ու Վրաստանի ՊՆ ղեկավարը ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը

Իրակլի Չիկովանին ու Սուրեն Պապիկյանը
Իրակլի Չիկովանին ու Սուրեն Պապիկյանը
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

Փաստաթուղթը ստորագրել են նախարարությունների ղեկավարները` Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Պապիկյանի և Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: