ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանի աշխատանքի արդյունավետությունը կասկածի ենթակա չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսպես է նա պատասխանել ՀՀ–ում ՌԴ դեսպանի հնարավոր փոխարինման մասին հարցին։
Նրա խոսքով՝ Սերգեյ Կոպիրկինի արդյունավետության մասին կարելի է դատել միջոցառումների քանակով և այն օրակարգով, որը մշակում է դեսպանատունը:
Նշենք, որ մայիսի 24-ին հայտնի էր դարձել, որ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել խորհրդակցությունների համար: ՀՀ ԱԳՆ-ից այս որոշումը չէին մեկնաբանել ։ Հունիսի 10-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Կոպիրկինը վերադարձել է Երևան։