Նեթանյահուն հերքել է Գազայի և Եգիպտոսի սահմանից զորքի դուրսբերման հնարավորությունը

Բենիամին Նեթանյահու
Կառավարության ղեկավարի գրասենյակնընդգծել է, որ Իսրայելը կմնա Ֆիլադելֆիականմիջանցքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «բացարձակ կեղծիք» է անվանել «Reuters» գործակալության հրապարակումը, որում ասվում է, թե իբր Իսրայելը պաղեստինյան անկլավի շուրջ բանակցային գործընթացի շրջանակում քննարկում է Գազայի և Եգիպտոսի սահմանից ուժերի դուրսբերման հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելովԻսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Վարչապետը պնդում է, որ Իսրայելը կմնա Ֆիլադելֆիական միջանցքում։ Նա բանակցային թիմերին հանձնարարել է գործել hենց այս դիրքորոշմամբ։ Այսշաբաթվա ընթացքում դա պարզաբանվել է ԱՄՆ ներկայացուցիչներին, և երեկ երեկոյան այդ մասին տեղեկացվել է նախարարների կաբինետը», - ասված է գրասենյակի հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ իսրայելցի և եգիպտացի բանակցողները քննարկում են Գազայի և Եգիպտոսի սահմանի երկայնքով էլեկտրոնային հսկողության համակարգ տեղադրելու հարցը, ինչը թույլ կտա Իսրայելին հետ քաշել իր զորքերը տեղանքից, եթե հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի։
Նշվում էր, որ հարցը, թե արդյոք իսրայելական զորքերը կմնան Գազայի հատվածի և Եգիպտոսի հետ սահմանին, արգելափակում է համաձայնության հասնելու առաջընթացը, քանի որ դրան դեմ են և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ Եգիպտոսը:
«Հզբոլլահը» հայտարարել Է, որ տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական շտաբի ուղղությամբ