ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Մոսկվային ոչինչ հայտնի չէ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագրի մասին։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն արձանագրում է ազդանշանները, որոնք հանրային տիրույթում ստացվում են ԱՄՆ նախկին նախագահից, ինչպես նաև հետևում է այն կոնտակտներին, որոնք օտարերկրյա առաջնորդներն իրականացնում են Վաշինգտոնի հետ:
Նշենք, որ հուլիսի 11-ին օրը Ուկրաինայի հարցով խաղաղ նախաձեռնության շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգերորդ հանդիպումն է անցկացրել Թրամփի հետ և լավ նորություն անվանել այն, որ վերջինս կլուծի ուկրաինական հարցը: