Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան
Հայագիտության բաժինն աշխատանքները կսկսի 2024 թվականի սեպտեմբերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն:
Ինչպես հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունը, համալսարանում կուսումնասիրեն հայոց լեզու, այդ թվում՝ գրաբար, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։
Իրանում հայագիտության ամբիոնի ստեղծումը լրջագույն քայլ է երկկողմ կապերը խորացնելու համար
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովը քննարկել են բաժնի բացման հարցը։
Ալեքսեյ Մուրավյովը և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը
Գիտնականը նշել է, որ հայագիտության բաժին աշխատանքները կսկսի 2024 թվականի սեպտեմբերից և կնպաստի հայ և ռուս ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Բարձր գնահատելով նման կարևոր նախաձեռնությունը՝ Եզրաս արքեպիսկոպոսն իր օրհնության և գնահատանքն է հայտնել Մուրավյովին՝ կարևորելով համալսարանի և թեմի միջև համագործակցությունը։
Հայագիտությունը Ռուսաստանում. ինչպես շոտլանդացին գրաբարով գրավեց օտար գիտնականներին