ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հուլիսի 16-ին ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի և նրա կառավարության հրաժարականը՝ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով, ուրբաթ օրը հայտնել Է Franceinfo ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատում Մակրոնի և նրա համախոհների հանդիպման մասնակիցներին:
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Աթալն իր թեկնածությունն է առաջադրել Մակրոնի կուսակցության «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում:
Անցած շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարության ղեկավար Ատալը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին, սակայն նախագահը չի ընդունել այն՝ պատճառաբանելով երկրում կայունություն ապահովելու անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում ձախակողմյան ուժերի «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթանակ է տարել՝ երկրի Ազգային ժողովի 577 տեղերից ստանալով 182-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ ստանալով 168 տեղ: Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության իր դաշնակիցների հետ ստացել է 143 տեղ: