ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Չիկովանին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երկկողմ հանդիպումներ են նախատեսված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բացի այդ, կողմերը կստորագրեն համագործակցության ծրագիր, կնախանշեն ընթացիկ տարվա անելիքները։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը։ Երևանում կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2023թ. ռազմական համագործակցության ծրագիրը: