Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին

Միխայիլ Գալուզին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ:ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։
«Բացասական ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս խոսել ենք», - ասել է նա։
Եվրամիության խնդիրն ակնհայտ է` ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի:
«Եվրոպացի դիտորդների աշխատանքի որևէ շոշափելի արդյունք մենք չենք տեսնում», - ընդգծել է փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ նրանց ներկայությունը չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին:
«Նրանք իրենց հաշվետվություններն անմիջապես Բրյուսել են ուղարկում և անգամ հայկական կողմին չեն փոխանցում։ Բոլորհիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքով` Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։
«Այս տարվա ապրիլին առաքելության կազմում հայտնվեցին կանադացի ներկայացուցիչներ, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս», - նշել է նա։
Փոխնախարարը նշել է, որ ռուսական կողմըմշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում. Մոսկվան համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիր համակողմանի կատարման հիման վրա։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան