ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «բռնել» Հայաստանին.

Sputnik
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner 2024 հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժությունների մասին։
Մարիա Զախարովան նկատել է, որ ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «բռնել» Հայաստանին, իսկ ամերիկացի պաշտոնյաների այցերը Երևան էստաֆետի ռեժիմով են։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև ՌԴ–ում ՀՀ դսպանի աշխատանքին վերաբերող հարցին։
«Նոր դեսպանի նշանակման մասին տեղեկությունը ձեզ կներկայացվի, երբ լինի վերջնական որոշում։ Դրանք գործընթացներ են, որ պետք է անցկացվեն առանց հրապարակային քննարկումների»,–ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` Զախարովան ընդգծեց, որ նրա աշխատանքի արդյունավետությունը կասկած չի հարուցում, դա նաև երևում է այն բազմաթիվ միջոցառումների ընթացքում, որոնց նա մասնակցում է։