ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. 34–ամյա Նվարդ Բարսեղյանն ու նրա 5 անչափահաս երեխաները հայտնաբերվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նրանք հայտնաբերվել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին կինն ու երեխաները Շիրակի մարզի Աշոցքի շրջանից տաքսիով եկել էին Երևանի Նորագավիթ թաղամաս։ Դրանից հետո հարազատների հետ կապը կորել էր։
Իրավապահները հունիսի 10-ից որոնում էին նրանց։