Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն ԱԹՍ–ով հարվածել է Շեբեկինոյին, 5 երեխա վիրավորվել է. Գլադկով

Բակում խաղացող 5 երեխաները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 2-ը ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածել են Շեբեկինո քաղաքի ուղղությամբ, վիրավորներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Բելգորոդի մարզպետ Վլաչեսլավ Գլադկովին։
«Հինգ երեխա վիրավոր է։ Բազմաբնակարան շենքի բակում ԱԹՍ–ով նպատակաուղղված պայթուցիկ սարք է շպրտվել։ Բակում խաղացող 5 երեխան էլ տարբեր վնասվածքներ են ստացել, նրանցից 2-ը ծանր վիճակում են, նրանց տեղափոխում են մանկական հիվանդանոց»,– Telegram ալիքում գրել է Գլադկովը։
Նա հայտնել է նաև, որ այդ բակում ռազմական օբյեկտ չի եղել, նստարաններին էլ զինվորականներ չեն եղել, այլ 5 տղա, որոնցից մեկն ընդամենը 8 տարեկան է։
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Մարզպետի տեղեկություններով` Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի ԶՈւ մի քանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 12 մարդ: