Շոլցը հայտարարել է Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ համատեղ գերճշգրիտ զենքի մշակման պլանի մասին

Գերմանական FAZ պարբերականը հայտնել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Լեհաստանը ցանկանում են մշակել ավելի քան 1000 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ բարձր ճշգրտության զենքի համատեղ մշակման ծրագրերի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ասել եմ, որ տեսնելով Եվրոպայում Ռուսաստանի կողմից տեղակայվող սպառազինությունների քանակի ավելացումը` մեզ պետք է բարձր ճշգրտությամբ զենքի նման մի բան։ Անհրաժեշտ է, որ մենք նման բան անենք. դա արտացոլված է նաև Գերմանիայի կառավարության անվտանգության ռազմավարության մեջ և մեր սեփական բարձր ճշգրտությամբ սպառազինության համակարգերի զարգացման վերաբերյալ ապագա համաձայնագրերում, օրինակ` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ»,– Վաշինգտոնում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է Շոլցը։
Ավելի վաղ գերմանական FAZ պարբերականը հայտարարել էր, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Լեհաստանը ցանկանում են թևավոր հրթիռներ մշակել` ավելի քան 1000 կմ հեռահարությամբ։