ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Մայկոպի ուղղափառ եկեղեցում ծրագրված ահաբեկչությունը

ԱԴԾ
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուժայինները կանխել են Ադիգեայում Մայկոպի ուղղափառ եկեղեցու վրա հարձակումը։ Կենտրոնական Ասիայի երկրից ներգաղթյալը ծրագրել էր սպանել հոգևորականներին ու պահակներին և հրկիզել շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։
ՌԴ ԱԴԾ-ն բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահների է ձերբակալել
Ահաբեկչությանը նախապատրաստվելիս նա ուսումնասիրել է տեղանքը, հարձակման սխեմա կազմել, ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչներ և ինքնաշեն հրկիզող սարքեր է պատրաստել: Բացի այդ, նա ծրագրել է ահաբեկչությունը նկարահանել տեսախցիկով, որպեսզի միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարները քարոզելու նպատակով հրապարակի համացանցում։ Ահաբեկչությունից հետո նա պատրաստվում էր թաքնվել արտերկրում։
«Իրականացված միջոցառումների ընթացքում նրա գործունեությունը ժամանակին բացահայտվել և կասեցվել է։ Հանցագործի մոտ հայտնաբերվել և առգրավվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության արգելված նյութեր, ահաբեկչության կազմակերպության դրոշ, դանակ և հրկիզող սարքի բաղկացուցիչ մասեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով («ահաբեկչական գործողություն»):
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչության փորձը. մանրամասներ