ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում անդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրում:
Դեսպանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Շամիլ Տարպիշչևի հետ քննարկել է հայ–ռուսական մարզական փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մասնագետերի հետ
© Photo : press office of the Embassy of RF in RA