Խորվաթական ընկերությունն ավարտել է ՀԱԷԿ–ի ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքը

Ատոմակայան
Ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքների ընթացքում ստուգվել են եռակցման յոթ կարանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Խորվաթական «INETEC» ընկերությունն ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։
Սահմանված ժամկետում կատարվել է ռեակտորի իրանի հիմնական մետաղի և եռակցման կարերի չքայքայող մեթոդներով գործիքային ստուգում երեք մեթոդով.
️ուլտրաձայնային ստուգում,
️մրրկահոսանային ստուգում,
️տեսողական ստուգում՝ տեսախցիկների միջոցով:
Ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքների ընթացքում ստուգվել են եռակցման յոթ կարանները, հիմնական մետաղը, մակահալվածքը՝ ամբողջ ռեակտորի երկարությամբ: Իրականացվել է ռեակտորի գլխավոր անջատատեղի պարուրակային անցքերի մրրկահոսանային ստուգում:
Խորվաթական ընկերությունն ավարտել է ՀԱԷԿ–ի ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքները
Ապահովվել է նաև շոգեգեներատորի համար 1 կոնտուրի ջերմափոխանակիչ խողովակների մրրկահոսանային 100 տոկոս վերահսկում, որի արդյունքում հայտնաբերված արատավոր ջերմափոխանակիչ խողովակները խցափակվել են:
Խորվաթական ընկերությունն ավարտել է ՀԱԷԿ–ի ռեակտորի իրանի գործիքային արատորոշման աշխատանքները
ԱՄՆ–ի հետ մտել ենք առարկայական փուլ. ՀՀ ԱԽ քարտուղարը` նոր ատոմակայանի կառուցման մասին