ՀՀ կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից»

ՀՀ կառավարություն. Արխիվային լուսանկար
Մեքենաների մեջ ներառված են ներկայացուցչական 1 ամենագնաց, 6 էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39 էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3 ներկայացուցչական սեդան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից», որոնց գերակշիռ մասը էլեկտրամոբիլներ են։Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավտոմեքենաների ձեռքբերման գնման ընթացակարգերի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ պայմանագրերը կնքվել է այս տարվա հունիսի 27–ին։
Մեքենաները ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից 1 մլրդ 038 մլն 600 հազար դրամը կհատկացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մեքենաների մեջ ներառված են ներկայացուցչական 1 ամենագնաց, 6 էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39 էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3 ներկայացուցչական սեդան։