ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայազգի Արմեն Առուշանյանը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Արմեն Առուշանյանը
© Photo : САР
«Ցավով տեղեկացնում ենք, որ հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է մեր հայրենակից Արմեն Առուշանյանը։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում Արմեն Ռոբերտի Առուշանյանի ընտանիքին և ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։