Եվրո-2024-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Անգլիայի հավաքականը

Եվրո-2024-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Եվրո-2024-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Անգլիայի հավաքականը` 2։1 հաշվով հաղթելով Նիդեռլանդների հավաքականին։
Անգլիայի հավաքանից գոլերի հեղինակ դարձան թիմի ավագ Հարրի Քեյնն ու Օլլի Ուոտկինսը: Իսկ Նիդեռլանդների միակ գոլը խփեց Չավի Սիմոնսը:
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն ասել է` ով կդառնա Եվրո-2024-ի հաղթող
Նշենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին. Եվրոպայի լավագույն հավաքականի տիտղոսի համար կպայքարեն Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին ու դուրս եկավ եզրափակիչ: