Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ
Արցախցիները հույս ունեն, որ ՀՀ իշխանությունները կլսեն իրենց խնդրանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևանի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, ակցիաներ են ընթանում Արցախից բռնի տեղահանված անձանց մասնակցությամբ:
Մի խումբը ՀՀ իշխանություններին խնդրում է 2023 թվականի սեպտեմբերին մարտերի ընթացքում զոհվածների մարմինների արտաշիրիմում կազմակերպել։ Մյուս խումբը խնդրում է պարզել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վառելիքի պահեստարանի պայթյունից հետո անհետ կորած համարվող 21 անձի գտնվելու վայրը:
Ներկաներից մեկը՝ Բելլա Գալստյանը, նշեց, որ իրենք մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել են Արցախի նախկին ղեկավարության առջև և նույնիսկ Ադրբեջանն իբր համաձայնություն է տվել: Սակայն գործընթացը կանգ է առել։
Գիրք, որը գրվեց դատարկ Ստեփանակերտում. գրող Սերգեյ Օգոլցովը նոր է եկել Արցախից
Գալստյանը կարծում է, որ արտաշիրիմումը կարելի է կազմակերպել, սակայն դրա համար պետք է պայմանավորվեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները: Կինը նշեց, որ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ կորցրել է իր երկու եղբայրներին, նրանցից մեկի մարմինը թաղված է եղբայրական գերեզմանում: Նա կարող է ցույց տալ գտնվելու վայրը:
Մեկ այլ կին էլ ասաց, որ իրենց խմբի պահանջն է գտնել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 անհետ կորածներին: Նրա խոսքով՝ նրանցից մեկը 2023 թվականի հոկտեմբերին կարողացել է կապ հաստատել շուշեցի հարազատների հետ։
Նրանք առավել քան վստահ են, որ այդ խմբի բոլոր անհետ կորածները ողջ են։ Համապատասխան փաստաթղթերով նրանք արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և այլ կառույցների։
1 / 4

Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

2 / 4

Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

3 / 4

Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

4 / 4

Արցախցիներն ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի մոտ

Ստեփանակերտի պայթյունի հետևանքով մահացել է 218 քաղաքացի. ՔԿ–ն նոր տվյալներ է ներկայացրել