ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 22-26-ը կգտնվի արձակուրդում։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ»,– ասված է կայքում։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: