«Սահմանազատման արդյունքում վերջ կդրվի տասնամյակներ շարունակվող վեճին»․ Ալեն Սիմոնյան

Sputnik
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթով է հանդես եկել, երբ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կադաստրի կոմիտեի նախագահից պահանջել է կոնկրետ ասել, թե Հայաստանից որքան տարածք է տրվել Ադրբեջանին։
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այդ հարցի հասցեատերը Կադարստրի կոմիտեն չէ․ հարցը քաղաքական է, որին բազմիցս պատասխանել են, որ Հայաստանի տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել։
Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրել է, որ թե՛ Կիրանցում, և թե՛ Շուռնուխում քաղաքացիներն ունեցել են սեփականության վկայական, որտեղ հստակ նշված էր՝ իրենց տունը Հայաստանիի տարածք է։