Ucom-ի կապը խափանվել է արդիականացման աշխատանքների պատճառով

Խափանումներն այժմ կարգավորվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ucom-ի ֆիքսված կապի խափանումները իրականացված արդիականացման աշխատանքների պատճառով են։ Այս մասին հայտարարություն է տարածել Ucom ընկերությունը։
«Խափանումներն այժմ կարգավորվում են: Հնարավոր ընդհատումների համար նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,– հայտնում են ընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակում է եղել նաև Team Telecom–ի մոտ։ Պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։