Թեյլոր Սվիֆթի ցյուրիխյան համերգը սեյսմիկ ակտիվություն է առաջացրել

Համերգի ժամանակ մարզադաշտում 50 հազար մարդ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի` Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հուլիսի 9-ին կայացած համերգը սեյսմիկ ակտիվություն է առաջացրել։ Տեղեկությունը հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։
«Տատանումներ են գրանցվել սեյսմիկ ցանցի ութ կայանում ՝ «Լետցիգրունդ» մարզադաշտից մինչև վեց կիլոմետր հեռավորության վրա», - ասված է ծառայության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Գերմանական DPA լրատվական կայքի տեղեկություններով՝ համերգի ժամանակ մարզադաշտում 50 հազար մարդ է եղել։
Հունիսին ամերիկացի երգչուհու համերգները թույլ երկրաշարժեր էին առաջացրել Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։
Կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսիի և երկրպագուների հանդիպումը Կինոյի տանը․ ֆոտոշարք