Team Telecom–ի կապը խափանվել է Տավուշում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով

Կիրանց
Այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրը արագ վերականգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Team Telecom–ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ընկերությունից։
«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնեցին ընկերությունից։
Հավելեցին` այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Team Telecom Armenia-ի բաժանորդներն ահազանգում են, որ ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի խնդիրներ ունեն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։ Միջպետական ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ են։ Վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։