ՇՀԿ համագործակցությունը կօգնի Եվրասիայում անվտանգության ճարտարապետություն ձևավորել. Մին

ՇՀԿ-ն այս ուղղությամբ մի շարք լիարժեք մեխանիզմներ է ձևավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համագործակցությունը կնպաստի Եվրասիայում անվտանգության ճարտարապետության ձևավորմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինը։
«Բազմաբևեռ աշխարհն իրականություն է». ՇՀԿ առաջնորդները Աստանայում հռչակագիր են ստորագրել
Նա նշել է, որ այս ոլորտում ՇՀԿ-ն մի շարք լիարժեք մեխանիզմներ է ձևավորել:
«Այսօր միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակը և միջազգային հարաբերությունների համակարգը բարդ և խորը էվոլյուցիայի են ենթարկվում։ ՇՀԿ-ն, ինչպես և միջազգային հանրությունը, բախվում է նոր սպառնալիքների, նոր մարտահրավերների, հատկապես քաղաքական, դիվանագիտական և անվտանգության ոլորտներում․․․ Կազմակերպության բոլոր երկրների համագործակցությունը, անկասկած, կնպաստի Եվրասիայում անվտանգության ճարտարապետության ձևավորման հնարավորությանը»,-ասել է Ճան Մինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել Եվրասիայում հավաքական անվտանգության երաշխիքները և դադարեցնել արտատարածաշրջանային ռազմական ուժերի ներկայությունը:
Իրանը ՇՀԿ երկրներին առաջարկել է ազատ տնտեսական գոտիների ցանց ստեղծել
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում նրանց պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանն ու Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: