Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն պատրաստ է Ուկրաինայի հարցով միջնորդ դիտարկել Իրանին. Ռուդենկո

Անդրեյ Ռուդենկո
Մոսկվան Թեհրանից միջնորդական ջանքերի վերաբերյալ կոնկրետ ազդակներ դեռ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՌԴ–ն պատրաստ է ուկրաինական կարգավորման հարցում միջնորդ դիտարկել Իրանին, եթե նման առաջարկ լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» ակումբի նստաշրջանի ժամանակ։

«Մեր իրանցի բարեկամներից կոնկրետ ազդակներ առայժմ չենք ստացել, բայց եթե Իրանը միջնորդական ջանքերին միանալու շահագրգռվածություն ցուցաբերի, ինչով այժմ զբաղվում են մոտ մի քանի տասնյակ երկրներ, ապա մենք պատրաստ ենք դա դիտարկել», - ասել է փոխնախարարը:

Նշենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտության կարգավորման համար միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին:
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչության փորձը. մանրամասներ