Պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է Ստոկհոլմի կայարանը, հայտնաբերվել է կասկածելի իր

Ոստիկանական գործողության ընթացքում հայտնաբերվել է կասկածելի իր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական կայարանը ենթարկվել է մասնակի տարհանման՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Expressen թերթին։
«Ստոկհոլմի կենտրոնական կայարանի անձնակազմը տարհանվել է պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություններից հետո։ Հայտնաբերվել է կասկածելի առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է մի քանի մարդ։ Ինչպես հայտնել է ականատեսներից մեկը, կասկածելի առարկան հայտնաբերելու ընթացքում ոստիկանությունը մարդկանց խնդրել է հեռանալ և արգելափակել է կայարանի մի մասը։
Ընդ որում, թերթի հաղորդմամբ` ներկա պահին «ահաբեկչական գործողության կասկածներ չկան»: