ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ ընդգծվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:
Տեղեկությունը հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Գնել Սանոսյան
© Photo : press office of the Territorial Administration and Infrastructure of RA
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Մեհդի Սոբհանի
© Photo : press office of the Territorial Administration and Infrastructure of RA