Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևին երկարաժամկետ օգնություն տրամադրելու 100%–անոց երաշխիք չկա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Յենս Ստոլտենբերգ
Դաշինքի երկրները գագաթնաժողովի արդյունքներով կհամաձայնեցնեն Ուկրաինային վերաբերող մեծ փաթեթ, որն իր մեջ կներառի հինգ տարր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում դաշինքին համակարգող դեր տրամադրելը երկարաժամկետ աջակցության 100%–անոց երաշխիք չի ապահովի, բայց այն ավելի կանխատեսելի կդարձնի: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Երաշխիքներ չկան, բայց ՆԱՏՕ-ին տրամադրելով այդ դերը (Ուկրաինայի տրամադրվող օգնության համակարգումը. խմբ.)` մենք ավելի շատ կանխատեսելիություն և ավելի քիչ ձախողումներ կունենանք», - ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի անդամ երկրները գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ մեծ փաթեթ կհամաձայնեցնեն, որը կներառի հինգ տարր, այդ թվում՝ Գերմանիայում օգնությունը համակարգող հրամանատարության ստեղծումը, երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունները, ռազմական մատակարարումներին (ՀՕՊ համակարգերը ներառյալ) առնչվող նոր խոստումները, անվտանգության վերաբերյալ նոր երկկողմ համաձայնագրերը, դաշինքի ուժերի հետ Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք ներդաշնակեցման ապահովումը, ինչպես նաև Լեհաստանում ուսումնական կենտրոնի ստեղծումը:
Զելենսկու բողոքներից հետո Բլինկենը վստահեցրել է, որ Կիևին տրվող օգնությունը բավարար է