ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի–Sputnik. Իրանի ԱԳ նախարար կարող է դառնալ Աբբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Արաղչին նախկինում եղել է արտաքին գերատեսչության փոխնախարար, մեծ դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ նախարարի պաշտոնում նրա թեկնածությունը կառաջարկի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Արաղչին այժմ փաստացի կատարում է նոր նախագահի խորհրդականի գործառույթները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):
Իրանում նախագահի արտահերթ ընտրություններ նշանակվել էին ուղղաթիռի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։