ՀՀ–ն ու Ավստրիան քննարկում են պաշտպանության բնագավառում համագործակցելու հեռանկարները

Սուրեն Պապիկյանն ընդունել է  Առնոլդ Կամմելին
Սուրեն Պապիկյանը Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Ավստրիան քննարկում են պաշտպանության բնագավառում համագործակցելու հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր այդ հարցը քննարկել է Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի հետ։

Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԶԼՄ–ներից իմացանք. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելու մասին