Հայաստանի հավաքականը 8 մեդալ է վաստակել ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Խանտի Մանսիյսկում անցկացված ֆիզիկայի օլիմպիադայի մասնակիցները
Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Ինչպես հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը, գիտական օլիմպիադան տեղի է ունեցել Խանտի Մանսիյսկում։
Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:
Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը:
Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։