ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կարծում է, որ Եվրո–2024–ի հաղթող կդառնա Իսպանիայի հավաքականը: Այս մասին գրում է Metaratings.ru–ն։
«Իհարկե, իսպանացիները խաղի մակարդակով բարձր էին ֆրանսիացիներից։ Իսպանիան կարողացավ գերիշխել բոլոր ուղղություններով՝ պաշտպանություն, գրոհ, խաղացողների ֆիզիկական պատրաստվածություն։ Իսպանիան արժանի հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ։ Նրանք իրենց մակարդակը ցույց տվեցին Եվրոպայի առաջնության բոլոր խաղերում։ Անկախ նրանից, թե ով կանցնի եզրափակիչ, Իսպանիան չեմպիոն կդառնա»,-ասել է նա ։
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիային և դարձավ Եվրո-2024-ի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Հուլիսի 10-ին կորոշվի եզրափակիչի երկրորդ մասնակիցը, որը կլինի կամ Նիդեռլանդների կամ Անգլիայի հավաքականը: