ԵԱ. Իսպանիան եզրափակիչում սպասում է Նիդեռլանդներ-Անգլիա հանդիպման հաղթողին

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Օլմոն
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում երեկ ուշ երեկոյան Մյունխենում մրցեցին Իսպանիան և Ֆրանսիան:
Ֆրանսիային հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոլո Մուանիին: Իսպանիան հաշվի հավասարությունը վերականգնեց 21-րդ րոպեին Յամալի գոլի շնորհիվ: Նա դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 տարեկանում: Եվս 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի կազմում ինքնագոլ գրանցվեց։ Թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի առավելությամբ 2:1 հաշվով, որն անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը։
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին՝ Բեռլինում, որտեղ Իսպանիան սպասում է Նիդեռլանդներ-Անգլիա այսօրվա հանդիպման հաղթողին։
Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ 5-րդ անգամ և 2012 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Իսպանացիները Եվրոպայի եռակի չեմպիոն են (1964, 2008, 2012) և մրցաշարում հաղթելու դեպքում կդառնան Եվրոպայի ամենատիտղոսակիր թիմը՝ շրջանցելով Գերմանիային(1972, 1980, 1996):