ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի–Sputnik. Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է երկու ուղղություններով՝ բեռնանավի անսարքության պատճառով։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը:
«Նավերի տարանցումը Բոսֆորով ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով ՝ Lionfish բեռնանավի շարժիչի խափանման պատճառով»,–ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Նավի վրա Թուրքիայի դրոշն է։