ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա

Ոստիկանական ավտոմեքենա
Ըստ տեղեկությունների՝ կրակոցներ արձակողը Արեշում հայտնի գարեջրատան տիրոջ տղան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանում՝ Էրեբունի 33 հասցեի մոտ, որտեղ գտնվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ 1 մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 պարկուճ։ Նրանք հետապնդել են և վնասազերծել հանցագործությունը կատարողին։ Նրա մոտ է եղել հանցագործության գործիք ատրճանակը։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Կայքի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացածը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարդավառին կրակոցներ և ծեծկռտուք է եղել Թաիրով գյուղում