ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության հարցեր է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: