ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՆԱՏՕ-ում առայսօր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ ձևակերպում պետք է ընտրվի դաշինքում Ուկրաինայի մասնակցության համար, որը կներկայացվի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեում։ Այս մասին գրում է Defense News պարբերականը ՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի:
«Պատվիրակությունները դեռ քննարկում են` ինչպես դա ձևակերպել՝ «կամուրջ», «անշրջելի ուղի», կամ էլ այս երկու հասկացությունների ինչ-որ համադրություն»,-ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականն ընդգծում է, որ գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինային օգնելու հարցում ՆԱՏՕ-ի դերը պետք է մեծանա։ Եվրոպացի պաշտոնյան, որին վկայակոչում է Defense News-ը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն «անցնում են գիծը»: «Մենք ՆԱՏՕ-ին մեծ դեր ենք հատկացնում Ուկրաինային օգնելու հարցում»,-հավելել է նա:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ գագաթնաժողովի արդյունքներով հռչակագրի նախագծում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կներկայացվի որպես «անշրջելի»։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթը, որը նախատեսվում է հաստատել Վաշինգտոնում, ինչպես նաև Ուկրաինայի բանակի և դաշինքի ստանդարտների ավելի մեծ համատեղելիության խթանումը, Կիևի համար կդառնան «ՆԱՏՕ-ին անդամակցելու կամուրջ»:
«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել էր, որ Վաշինգտոնում անցկացվելիք՝ դաշինքի գագաթնաժողովին հրավեր ստանալու շանսերը գրեթե հավասար են զրոյի, դա ընդունում են նաև Կիևում:
ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար:Նա ընդգծելէ, որ դաշինքին անդամակցելու Կիևի հնարավորությունը դարձել է հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառներից մեկը։