Մոդիի՝ ՌԴ այցի ընթացքում կքննարկվի նավթի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիրը․ ԶԼՄ

Կողմերը քննարկում են համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կապահովի ռուսական նավթի կայուն մատակարարումները Հնդկաստան՝ իջեցված գներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած պատվիրակությունը, որը գտնվում է Մոսկվայում, կքննարկի Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտնում է Economic Times թերթը։
Կողմերը քննարկում են համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կապահովի ռուսական նավթի` իջեցված գներով կայուն մատակարարումները Հնդկաստան՝ հաշվի առնելով այդ երկիր ռուսական էներգակիրների արտահանման աճը:
Թեյ քաղցրավենիքով, զբոսանք, շոու «Լյուբեի» երգի ներքո. ինչպես Պուտինը հյուրընկալեց Մոդիին
Հնդկաստանի վարչապետը Մոսկվա է ժամանել հուլիսի 8-ին՝ մասնակցելու ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովին: Թռիչքից առաջ Մոդին ուրախություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկահանդիպման կապակցությամբ՝ նրան անվանելով ընկեր:
Հուլիսի 8-ի երեկոյան Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները Նովո Օգարյովոյում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում: Հուլիսի 9-ին նախատեսված են երկու երկրների պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի տնտեսական այնպիսի հարցերի, ինչպիսիք են համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, պարարտանյութերի արտադրության և մատակարարման ոլորտներում:
Պուտինի հետ բանակցությունները կօգնեն ամրապնդել Հնդկաստանի և ՌԴ-ի բարեկամությունը. Մոդի