ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Վերջին ժամանակներում առողջության վրա բացասաբար ազդող գործոններիշարքում ձևավորվում է այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ալիքային աղտոտումը»։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
«Նման երևույթը ձևավորվում է որպես ալիքային աղտոտում։ Ալիքայինազդեցությունը շրջապատում է մեզ: Ես խոսում եմ խոսափողով, մենք օգտվում ենք համակարգիչներից, շենքերի վրա տեղադրել ենք բջջային կապի աշտարակներ․․․ Այն դառնում է տերմինև անընդհատ աճում է: Բոլոր մագնիսական փոթորիկներին և արևային ակտիվությանն ավելանում է նաևմեր շրջակա միջավայրի աղտոտվածությունը»,-ընդգծել է Օնիշչենկոն։
Նա նաև նշել է, որ բարձրահարկ շենքերի բնակիչները զրկված են երկրի գեոմագնիսական դաշտի պաշտպանիչ ազդեցությունից, որին մարդկային օրգանիզմն ընտելանում է էվոլյուցիայի տարբեր փուլերում:
«Մենք ավելի ու ավելի շատ գիտական բժշկական տվյալներ ենք ստանում, որ 5-րդ հարկից վերև արդեն դուրս ենք գալիս երկրի բնական գեոմագնիսական դաշտից, որտեղ մենք ապրում էինք դեռ այն ժամանակվանից, երբ քարե կացնով վազում էինք մամոնտի հետևից», - կեսկատակ ասել է ակադեմիկոսը:
Նրա խոսքով՝ եթե արևի լույսից դեռ կարելի է թաքնվել, ապա դա հնարավոր չէ անել մագնիսական փոթորիկներից։ Հիվանդությունների դեպքում մետեո կախվածություն ունեցողներին նա խորհուրդ է տվել նվազեցնել ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա, իսկ հիվանդությունների սրման դեպքում՝ դիմել բժիշկների։
Վերջում բանախոսը հայտնել է ընդհանրական ցանկություն, որպեսզի ԵԱՏՄ տարածքում զարգանաառողջության պահպանման մշակույթը, որը ոչ պակաս կարևոր է, քան վարվեցողության, շփման կանոնները կամ մասնագիտական մշակույթը: